Հայաստանը 20-րդն է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով
Հայաստանը 20-րդն է աշխարհում միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով: Համաճարակի սկզբից ի վեր 118 870 մարդ է վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 1811-ը մահացել է: Մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 40.086 դեպք եւ մահվան 611 դեպք:
Https://www.worldometers.info/coronavirus/-ի համաձայն` Բելգիան առաջին տեղում է աշխարհում միլիոն բնակչության հաշվով մահվան ցուցանիշով. այնտեղ կորոնավիրուսի զոհ է դարձել 14 616 մարդ. դա 1259 մահվան դեպք է կազմում մեկ միլիոն բնակչության հաշվով: Բելգիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 537 871-ի:
Աշխարհում վարակման դեպքերի բացարձակ թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (11.538.280, 34.781 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվով): ԱՄՆ-ն առաջատար է նաեւ կորոնավիրուսից մահվան դեպքերի բացարձակ թվով (252 652):
Ընդ որում, միլիոն բնակչության հաշվով դեպքերի թվով (34.781) ԱՄՆ-ն 14-րդ տեղում է աշխարհում (մինչդեռ Հայաստանը 10-րդ տեղում է աշխարհում այս ցուցանիշով): Իսկ մեկ միլիոն բնակչության հաշվով մահվան ցուցանիշով (762) ԱՄՆ-ն 11-րդն է աշխարհում: