Մոսկվայում հրաժեշտ են տվել Արմեն Ջիգարխանյանին
Մոսկովյան դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տվել ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Արարողությունը տեղի է ունեցել բաց ձևաչափով, որպեսզի արտիստի արվեստի երկրպագուները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան։
Ջիգարխանյանին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին, նշում է «Իզվեստիա»-ն։
Արմեն Ջիգարխանյանը 86 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 14-ին։ Վերջին տարիներին նրա առողջական վիճակը վատացել էր։