Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Իսրայելին ռուսական պատվաստանյութի հնարավոր մատակարարումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Իսրայելական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են նաև համագործակցության հարցեր, այդ թվում՝ Իսրայելում ռուսական պատվաստանյութի մատակարարման և դրա արտադրության հնարավորությունը: