Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Եվրոպա
Ադրբեջանից ԵՄ գազ տեղափոխելու համար կառուցված Տրանսադրիատիկ գազատարը (TAP) շահագործման է հանձնվել: Այս մասին հաղորդվում է ծրագրի կայքում երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին:
«Սալոնիկում (Հունաստան) գազատարի շինարարության մեկնարկից գրեթե չորսուկես տարի անց աշխատանքները TAP գազի փոխանցման համակարգի միջոցով տեղափոխվել են գազի մատակարարման կոմերցիոն գործողությունների փուլ», – ասված է TAP AG- ի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ եվրոպացի սպառողները այս գազատարով գազ կստանան մինչև այս տարվա վերջ:
878 կիլոմետր երկարությամբ գազի փոխանցման համակարգը հատում է Հունաստանը, Ալբանիան, Ադրիատիկ ծովը և Իտալիան: Այն կօգտագործվի Կասպից ծովի Շահ Դենիզ II հանքավայրից գազ տեղափոխելու համար: