Թրամփը մտադիր է մինչև հունվարի 15-ը Իրաքում ու Աֆղանստանում 2,5 հազարական զինծառայող թողնել
Սպիտակ տունը մտադիր է կրճատել ԱՄՆ ռազմական ներկայությունը Իրաքում և Աֆղանստանում մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ այս պահի դրությամբ նախատեսվում է 2,5 հազարական ամերիկյան զորք թողնել երկու երկրներում:
Լրատվամիջոցների զրուցակիցները պարզաբանել են, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան կարգադրությունը ստորագրել մոտ ժամանակներս։ Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանում է CNN- ը, ԱՄՆ զինված ուժերն արդեն հրաման են ստացել նախապատրաստվել զորակազմի կրճատմանը:
Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ-ը և աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր ստորագրեցին: Ըստ համաձայնագրերի՝ գործարքի կնքումից 14 ամիս անց ամերիկյան զորքերը պետք է հեռանան Աֆղանստանից: