Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին, քանզի հասկանում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, և վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար։
Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հավատարիմների խումբ է ձևավորել, որի կազմում են նրա տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Կոտայքի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ՀՔԾ նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ Արսեն Մարտիրոսյանը, որոնք իրենց վրա պետք է վերցնեն այդ գործերով դատախազների լիազորությունը։
Սրա ապացույցն էլ այն է, որ նախօրեին Գևորգ Բաղդասարյանն անձամբ էր ներկայացել դատարան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների իրավաչափության դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: