Թրամփն Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարձակում էր ծրագրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ին խորհրդակցել է իր ավագ խորհրդականների հետ մոտ ապագայում Իրանի միջուկային գլխավոր օբյեկտների դեմ «միջոցներ ձեռնարկելու» հնարավորության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարների շտաբի Միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Մարկ Միլլին նախագահին համոզել են հետ կանգնել ռազմական հարվածից՝ նախազգուշացնելով, որ նման քայլը կարող է լայնամասշտաբ պատերազմի հանգեցնել իր նախագահության վերջին շաբաթներին:
Ինչպես ենթադրում է New York Times-ը, ցանկացած միջոց, կիբերհարձակում, թե հրթիռային հարված, «գրեթե հաստատ» ուղարկված կլինեին Նաթանզեում իրանական միջուկային օբյեկտի եմ: