Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են համաձայնագրից առաջ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Արցախում սկսվել է նոյեմբերի 10-ից հետո, սակայն առնվազն նոյեմբերի 9-ի առավոտից Երևանի բազմաթիվ բնակիչներ ականատես են եղել, թե ինչպես են տասնյակ ռուսական ռազմական համարանիշներով բեռնատարներ և զրահատեխնիկա շարժվում Արցախի ուղղությամբ:
Շատերը սկզբում դա ընկալում էին որպես Ռուսաստանի կողմի Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցություն, սակայն հետագայում պարզվեց, որ դա ռուսական խաղաղապահ զորամիավորումն էր, որը, ստորագրված հայտարարության համաձայն, պետք է տեղակայվեր Արցախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: