Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։
Նոյեմբերի 9-ի հարձակումից հետո կառավարության շենքի գույքը որոշակիորեն վնասվել է, ուստի սա նաև հարմար պատրվակ է Բաղրամյան տեղափոխվելու համար։ Ըստ օրենքի, Բաղրամյան 26-ը համատեղ օգտագործման ենթակա է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: