NYT. ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի նախագահը հրաժարական կտա
ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի նախագահ Ջեյ Քլեյթոնը մտադիր է մինչեւ տարեվերջ թողնել իր պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ին: Նա Հանձնաժողովը նախագահում է 2017-ի մայիսից:
Իր աշխատանքում, ինչպես գրում է թերթը, Քլեյթոնը «ուշադրություն է դարձրել մասնավոր ներդրողներին»՝ պաշտպանելով «նրանց երկարաժամկետ շահերը», չնայած, ըստ թերթի, նա միշտ չէ, որ դրանում հետեւողական է եղել:
«Չնայած նրա քննադատական վերաբերմունքին (կարգավորման խստացմանը), նրա օրոք նորմատիվ-կիրառական ակտերի իրականացման դեպքերի քանակը հասել է 3152-ի՝ մի փոքր գերազանցելով իր նախորդի՝ Մերի Ուայթի ցուցանիշները 2013-2017 թվականներին»,- նշում է թերթը:
Թերթը չունի որեւէ տեղեկություն Քլեյթոնի հետագա ծրագրերի մասին: Ինչ վերաբերում է նրա հաջորդին, ըստ թերթի, դա կարող է լինել Հարի Ջենսլերը, ով նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ֆինանսական կարգավորիչն էր: Համենայն դեպս, ինչպես ենթադրել է The New York Times-ը, Հանձնաժողովի նոր նախագահը, ով էլ որ լինի, «հավանաբար, ավանդույթի համաձայն, ավելի կոշտ կարգավորիչ կլինի»: