Բալոտելին կարող է տեղափոխվել Բրազիլիա
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին կարող է մարզական կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում «Վասկու դա Գամա» ակումբի ղեկավարության հետ:
Իտալացի հարձակվողը Բրազիլիա կտեղափոխվի այն դեպքում, եթե առաջարկներ չստանա եվրոպական ակումբներից:
Հիշեցնենք, որ Բալոտելին, որը 2020 թվականի ամռանը «Բրեշիայից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրանչակորտայի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելիին ձեռք բերելու ցանկություն է հայտնել թուրքական «Ֆեներբահչեն»: