Ֆորլան. Լա Լիգան կապրի նաև առանց Մեսիի
Ուրուգվայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ Մեսին որոշեց մնալ «Բարսելոնայում», սակայն նա արդեն բավականին տարիքով ֆուտբոլիստ է: Ինչպես Մեսին, այնպես էլ Սուարեսը բարձրակարգ խաղացողներ են, սակայն նրանք արդեն ծեր են:
Կարծում եմ, որ Լա Լիգան կապրի նաև առանց Մեսիի: Առաջնությանը երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներ են հարկավոր»,- Ֆորլանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: