Թրամփը ձայների հաշվարկը Ջորջիա նահանգում «կեղծ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կեղծ» է անվանել Ջորջիա նահանգում ձայների հաշվարկը նախագահական ընտրություններում կայացած քվեարկության արդյունքում:
«Ձայների կեղծ հաշվարկը, որը տեղի է ունենում Ջորջիայում, ոչինչ չի նշանակում, քանի որ նրանք թույլ չեն տալիս նայել և ստուգել ստորագրությունները»,- Twitter-ում գրել է ԱՄՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքներով ընտրվելու են նախագահը, փոխնախագահը, ինչպես նաև Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Օրեր առաջ ամերիկյան NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Ջորջիայում հաղթում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ինչը նրա համար ապահովում է ընտրիչների 16 ձայն: Թրամփն ավելի ուշ կոչ էր արել կանգնեցնել ձայների հաշվարկը Ջորջիայում: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ընտրիչների 270 ձայն ստանալ: