Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ վարակված է եղել կորոնավիրուսով: Նոյեմբերի 14-ին բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անգլիացի մասնագետը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, սակայն դա թաքցրել է ֆուտբոլիստներից: Բելգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպումից (0:2) հետո Սաութգեյթը հաստատել է տեղեկությունը:
«Այո, ես վարակված եմ եղել, սակայն ինձ մոտ հիվանդությունը չի անցել նույնքան ծանր, որքան մեր երկրում շատ մարդկանց մոտ: Դա ամենահաճելի վիճակը չէ, սակայն հիմա ամեն բան կարգին է»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Անգլիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում մրցելով իսլանդացիների հետ: