Ստեփանակերտի ստադիոնը նույնպես տուժել է հրետակոծությունից (Լուսանկարներ)
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնը նույնպես տուժել է հրետակոծության հետևանքով: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ստադիոնից:
Նախորդ տարի այդ ստադիոնում անցկացվել էին չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խաղեր, մրցաշարի բացման ու փակման արարողությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: