Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին Էրդողանի հրամանն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը
Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը։
Այս պահին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ չկան, թե խորհրդարանականները երբ կկարողանան քվեարկել այս հարցով։