Ռուս խաղաղապահներն ականազերծում են Լաչինի միջանցքը
Ռուս խաղաղապահներն ականազերծում են Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հայտնում են զինվորականները, այժմ զոհվածների մարմինների փոխանակում եւ պայթուցիկ սարքերից ու չպայթած զինամթերքից ճանապարհների մաքրում է ընթանում: «Ճանապարհը պատրաստվում է փախստականների վերադարձին, ովքեր ցանկանում են հետ վերադառնալ Ստեփանակերտ»,-ասել է Պոլյուխովիչը:
Նա հավելել է, որ զինվորականները պատրաստ են ապահովել շարասյունների անվտանգությունը, որոնք վերադառնում են Ղարաբաղ:
ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ ռուս խաղաղապահները զբաղվում են Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի ականազերծմամբ եւ ինժեներական հետախուզությամբ: Բացի այդ, նրանք ականազերծում են կոտրված տեխնիկան եւ այն կհեռացնեն ճանապարհներից:
Ստեփանակերտում վերականգնվել է ճանապարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ սոցիալական օբյեկտների եւ տների էլեկտրա- եւ ջրամատակարարումը: