Թրամփը չի հանձնվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարք է հրապարակել, որոնցից առաջինը մեկնաբաններին ստիպել է եզրակացնել, որ նա առաջին անգամ փաստացի ընդունել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։ Ի դեպ, արդեն երկրորդ եւ երրորդ թվիթները վկայում են այն մասին, որ նախագահն, ինչպես նախկինում, հավատում է իր հաղթանակին եւ քվեարկության ու ձայների հաշվարկի ժամանակ զանգվածային կեղծիքներին, փոխանցում է BBC-ն։
«Նա հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծվել էին։ Դիտորդներին հասանելիություն չի տրվել։ Ձայները աղյուսակների մեջ է մտցրել Dominion մասնավոր ընկերությունը, որը տնօրինում են ձախ արմատականները՝ վատ համբավով եւ վատ սարքավորումներով, որը պարզվեց ոչ պիտանի էր անգամ Տեխասի համար (որտեղ, վստահ եմ, հաղթե՛լ եմ)։ Ֆեյք, լռող մամուլը եւ այլն»,- սկզբում գրել է Թրամփը։
«Նա հաղթել է միայն ՖԵՅՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ աչքում։ ԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ։ Ամեն ինչ դեռեւս առջեւում է։ Սա ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»,- թվիթել է Թրամփը։
Նրա թվիթերյան էջում մեկ գրառում էլ է հայտնվել․ «ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ»։
«Ինչու են կեղծ լրատվամիջոցները անընդհատ ենթադրում, որ Բայդենը կզբաղեցնի նախագահի պաշտոնը՝ մեր կողմին նույնիսկ թույլ չտալով ցույց տալ, թե մենք միայն ինչի ենք պատրաստվում, 2020 թվականի ընտրություններում որքան լրջորեն է ջարդուփշուր արվել եւ վնասվել մեր մեծ սահմանադրությունը։ Այն այնպիսի հարձակման է ենթարկվել, որքան գուցե նախկինում երբեք»։
Թրամփը եւ նրա կողմնակիցները խոսում են զանգվածային կեղծումների մասին, սակայն որեւէ ծանրակշիռ ապացույց չեն ներկայացնում։ Ամերիկյան դատարանները շարունակում են մերժել Թրամփի շտաբի հայցերը։