Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով հիվանդի հետ շփվելուց հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացել է խորհրդարանի անդամի հետ շփվելուց հետո, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, նշված է կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ջոնսոնի մոտ, որը ապրիլին հիվանդությամբ վարակվելուց հետո 3 օր անցկացրել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունում, ոչ մի ախտանիշ չկա։
«Վարչապետը հետեւելու է կանոններին եւ ինքնամեկուսանալու է,- նշված է հայտարարության մեջ։ - Նա կշարունակի աշխատանքը Դունինգ սթրիթից, այդ թվում կղեկավարի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կառավարության միջոցառումները»։