Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 27 228 նոր դեպք
Ֆրանսիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 228 նոր դեպք, եւս 302 պացիենտ մահացել է COVID-19-ով պայմանավորված բարդությունների հետեւանքով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Այդկերպ, ընդհանուր առմամբ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 981 827-ի, իսկ մահվան ելքով դեպքերի թիվը՝ 44 548-ի:
Ընդ որում՝ COVID-19-ի հետեւանքով զոհերի թվով՝ երկիրը զբաղեցնում է աշխարհում յոթերորդ տեղը:
Ներկայում Ֆրանսիայում մինչեւ դեկետմբերի 1-ը հայտարարվել է համազգային կարանտին: Կառավարության վրա ճնշում են գործադրում խանութների, ձեռնարկությունների սեփականատերերը՝ կոչ անելով երկրի իշխանություններին թուլացնել հակակորոնավիրուսային սահմանափակումները սուրբծննդյան տոների ժամանակ: