Մոսկվան Հայաստան է ուղարկել Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբ
Արցախի հումանիտար կարիքները գնահատելու նպատակով՝ Մոսկվան Հայաստան է ուղարկել Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբ: «Զվարթնոցում» վայրէջք կատարած ռուսական ԻԼ-ը բերել է 30 մասնագետի ու Ստեփանակերտում նրանց աշխատանքն ապահովող սարքավորումներ, կապի հատուկ միջոցներ ու մոբիլ կառավարման կենտրոն:
Ստեփանակերտ հասնելուց հետո կքննարկվեն կոնֆլիկտի գոտում մարդասիրական կարիքները,- լրագրողներին ասել է օպերատիվ խմբի ղեկավար գեներել-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին: Տեխնիկան բեռնաթափելուց հետո՝ օդանավակայանից անմիջես մեկնում են Արցախ: Գործուղված խմբում են բժիշկներ, ականազերծում իրականցնող և մարդասիրական բեռների հետ աշխատող կադրեր: