Էրդողանը ժամանել է Կիպրոս՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կիպրոսի Վարոշ քաղաք, որը հանրության համար փակ էր 1974-ին թուրքական զորքերի կողմից Կիպրոսի մի մասի գրավումից և կղզու մասնատումից հետո:
Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետություն այցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է խնջույք կազմակերպել Վարոշում և նշել է, որ այս վայրի տերերը ակնհայտ են, և ինքը սպասում է այն օրվան, երբ քաղաքը կգտնի իր իսկական տերերին:
Հոկտեմբերի 8-ին թուրքերն արդեն սկսել են մարդկանց բաց թողնել Վարոշի ափամերձ տարածքներ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն այս գործողություններն արդեն որակել է որպես անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում: