Մահացել է «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահը
Երկարատեւ հիվանդությունից հետո, 72 տարեկանում մահացել է «Լիվերպուլի», «Տոտենհեմի», Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռեյ Կլեմենսը, հաղորդում է Sky Sports-ը։
1967-1981-ին «Լիվերպուլում» հանդես եկած Ռեյ Կլեմենսը դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։ Այս տիտղոսը մեկ անգամ էլ նա նվաճել է «Տոտենհեմի» հետ։
Անգլիայի հավաքականում Ռեյ Կլեմենսը մասնակցել է 61 հանդիպման։
«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» ցավակցություն են հայտնել հռչակավոր դարպասապահի մահվան կապակցությամբ։