Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել
Մինսկում ընդդիմության ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել: Նրանք պլանավորել էին մոտենալ ակցիաներից մեկի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին նվիրված հուշաքարին և քայլերթ կատարել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դրանից հետո սկսվել են ձերբակալությունները:
Իրավապահները ցուցարարներին ձերբակալում են մետրոյի կայարաններից մեկի մոտ, որտեղ կենտրոնացվել են մեծ քանակությամբ ուժայիններ և հատուկ տեխնիկա: Մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ է գտնվում հուշաքարը՝ նվիրված բողոքի ակցիայի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին: Մարդիկ գալիս են ծաղիկներով: Հուշաքարին առաջին մոտեցողներին արդեն ձերբակալել են:
Ընդդիմության կողմնակիցները պլանավորում էին այդ շրջանում բողոքի քայլերթ անցկացնել, բայց ուժայինները սկսել են ձերբակալությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկի կենտրոնում մետրոյի 14 կայարան փակ է, նկատվում են բջջային ինտերնետ կապի խափանումներ։