ԱՄՆ գլխավոր տոնածառը տեղադրվել է Նյու Յորքում
Միացյալ Նահանգների գլխավոր տոնածառը տեղադրվել է Նյու Յորքի սրտում՝ Ռոքֆելլեր Պլազայում, հայտնում է NBC- ն:
Նյու Յորքի Օնեոտտա քաղաքում հատվել է ավելի քան 23 մ բարձրությամբ, մոտ 11 տոննա քաշով և մոտ 75-80 տարեկան փշատերև ծառ:
«2020 թվականը հեշտ տարի չէր, բայց Նյու Յորքի բնակիչները դիմակայեցին, և մենք կվերադառնանք էլ ավելի ուժեղ ու էլ ավելի լավ: Մենք հպարտ ենք, որ հատկապես այս տարի չենք հրաժարվել այս ավանդույթից»,- ասաց Tishman Speyer ընկերության ղեկավար Ռոք Սփեյերը, որը Ռոքֆելլեր համալիրի սեփականատերն է:
Ծառի վրա կվառվեն ավելի քան 50 հազար գունավոր լապտերներ: Swarovski ընկերության արհեստավորների ստեղծած բյուրեղապակե աստղը կտեղադրվի ծառի գագաթին:
1997 թվականից սկսած՝ Նյու Յորք քաղաքի գլխավոր եղևնու լույսերը վառելու արարողությունը ուղիղ հեռարձակվում է դեկտեմբերի 2-ին: