Ստամբուլի 17-րդ տարի մզկիթում հրդեհ է բռնկվել
Կիրակի ուժգին հրդեհ է բռնկվել Ստամբուլի Բանիկյոյ մզկիթում, հաղորդում է Sabah թերթը:
Պարբերականի տվյալներով՝ պատմական կառույցը տեղակայված է Ուսքյուդար շրջանում: Մեծաթիվ հրշեջներ են գործադրվել հրդեհը մարելու համար:
Հրդեհի պատճառները ճշտվում են, սակայն Sabah-ը գրում է, որ մզկիթը լուրջ վնաս է կրել:
Բոսֆորի ափին գտնվող եւ գրեթե ամբողջության փայտից կառուցված Բանիկյոյ մզկիթը կառուցվել է 1670 թվականին: Առ այսօր այն բաց էր հավատացյալների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: