Նորվեգիայի կառավարությունն արգելել է ազգային թիմին մեկնել Ռումինիայի դեմ խաղին
Ֆուտբոլի Նորվեգիայի հավաքականը չի մեկնել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպմանը, որը տեղի չի ունենա, հաղորդում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նորվեգիայի հավաքականում կորոնավիրուսով վարակվել էր կիսապաշտպան Օմար Էլաբդելաուին։ Երկրում գործող կարանտինային կանոնների համաձայն հավաքականի բոլոր անդամներն ինքամեկուսացել են։ Նորվեգիայի առողջապահության նախարարությունը չի ընդառաջել ֆեդերացիայի խնդրանքին եւ կարանտինը խախտելու ու երկրից մեկնելու թույլտվություն չի տվել։
Ռումինիա - Նորվեգիա հանդիպումը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին։ Ազգերի լիգայի վերջին տուրում Նորվեգիայի թիմը նոյեմբերի 18-ին պետք է հյուրընկալվի Ավստրիայի հավաքականին։ Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը եւս տեղի չի ունենա։