Նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը
Երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների խորհուրդը։
Հանրահավաքին կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
Նշենք, որ 17 կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը: