«Բարսելոնան» հնարավորություն է ունեցել գնել Մբապեին, սակայն ընտրել է Դեմբելեին
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Խավյեր Բորդասը պատմել է, որ 2017 թվականին կատալոնական ակումբը հնարավորություն է ունեցել 100 միլիոն եվրոյով «Մոնակոյից» գնել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, սակայն նախընտրել է ձեռք բերել ֆրանսիացի ենթահարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Մբապեի հայրն ինձ ասաց, որ չեն ցանկանում տեղափոխվել «Ռեալ», քանի որ այնտեղ խաղում են Ռոնալդուն, Բենզեման եւ Բեյլը։ Նրանք նախընտրում էին «Բարսելոնան», որովհետեւ հեռացել էր Նեյմարը։
«Մոնակոյի» նախագահը չէր ցանկանում Մբապեին վաճառել ՊՍԺ-ին, որպեսզի չուժեղանար անմիջական մրցակիցը եւ պատրաստ էր վաճառել մեզ 100 միլիոն եվրոյով։ Բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը ընտրեց Դեմբելեին՝ պատճառաբանելով, թե Մբապեին իր համար է խաղում, իսկ Դեմբելեն՝ թիմի համար»,- պատմել է Բորդասը։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսը։ Նա մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը։