Փաշինյանը կարգադրել է Արցախի նախագահին հեռացնել գեներալին՝ նրա տիկնոջ հետ կոպիտ խոսելու պատճառով. Գաբրիելյանով
Պատերազմի առաջին օրերից Լեռնային Ղարաբաղում է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը: Այդ մասին Սոլովյով Live-ին հայտարարել է «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ, «News Media» հրատարակչության տան նախագահ եւ գործադիր տնօրեն Արամ Գաբրիելյանովը:
«Նա բանակում ինչ-որ բան հասկանո՞ւմ է: Նա շտաբերի բոլոր նիստերին նստել եւ լսել է: Նրան ասել է մի գեներալ. «Լսեք, Դուք կին եք, դուրս եկեք, մի խանգարեք մեզ այստեղ»: Փաշինյանը զանգել է այնտեղ եւ ասել Արցախի նախագահին. «Հեռացրեք այդ գեներալին: Նա կոպիտ է խոսել իմ կնոջ հետ: Ի՞նչ է դա: Դա առհասարակ ի՞նչ անհեթեթություն է»,-ասել է Գաբրիելյանովը:
Նա նաեւ հաղորդել է, որ, երբ Նիկոլ Փաշինյանը միացել է Ղարաբաղում ռազմական խորհրդակցության մասնակիցներին եւ տեսել այնտեղ ներկա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ խորհրդակցությունը չի կայանա, քանի դեռ Քոչարյանն ու Օհանյանը չեն հեռացվի դրանից:
Արամ Գաբրիելյանովը պատմել է եւս մեկ դեպքի մասին, որը կապված է WarGonzo նախագծի հեղինակ, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ:
Նրա խոսքով՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը զանգել է նրան 20 րոպե անց, երբ ռուս լրագրող Սեմյոն Պեգովը գրել է Արցախում Ռոբերտ Քոչարյանի ժանանման մասին՝ հայտարարելով, որ նրանք հետ են ուղարկում Պեգովին, քանի որ Հայաստանի վարչապետը զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Քոչարյանի ժամանման մասին Պեգովի գրառման պատճառով: