Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է «սահմանից այն կողմ» ահաբեկիչների դիրքերը հրետակոծելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզա Սաիդ ալ Շուխադա ռազմաբազան հայտարարել է «սահմանից այն կողմ» ահաբեկիչների դիրքերը ոչնչացնելու մասին, հաղորդում է Mehr-ը:
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ցամաքային զորքերը սկսել են հարձակվել ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա Իրանի հյուսիս-արեւմտյան մասում՝ մեծ վնաս հասցնելով հակառակորդին:
«Ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, ազգային անվտանգությունը եւ խաղաղության ապահովումը, եւ Իրանի ժողովրդի, հատկապես, սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց հանգստությունը Իրանի զինված ուժերի, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերի կարմիր սահմանագիծն է»,-նշված է հայտարարության մեջ, որում նաեւ ընդգծված է, որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց գործած հանցանքների համար: