Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք. մահացել է 27 մարդ
Հայաստանում նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 464 001 վերջին մեկ օրում` 3395 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40 140 պացիենտ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 74 984 անձ` վերջին մեկ օրում 879 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1763 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է: