Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանում իր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին ետ կանչելու մասին շրջանառվող տեղեկությունները
Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Ռուսաստանում իր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին ետ կանչելու մասին շրջանառվող տեղեկությունները, հաղորդում է РИА Новости-ն:
Օրերս ելույթ ունենալով Россия сегодня-ում հրավիրաված մամուլի ասուլիսում` Բյուլբյուլօղլուն անդրադարձել էր Հայաստանի օդային տարածքում օրեր առաջ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի ՄԻ-24 ռազմական ուղղաթիռի խոցմանն ու ասել, թե «պատերազմը պատերազմ է, ամեն բան կարող է պատահել»:
Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, փորձելով հարթել իրավիճակը, հայտարարել էր, թե Բաքվում նման հայտարարությունը տեղին չեն համարում: