Դավիթ Տոնոյանը ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներո՞ւմ. ՊՆ-ը շրջանառվող տեղեկատվությունն ու ներկայացված փաստաթղթերի իսկությունը դեռևս չի մեկնաբանել
@Military_arm թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։
Աղբյուրը նաև փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել:
Պաշտպանության նախարարությունը շրջանառվող տեղեկատվությունն ու ներկայացված փաստաթղթերի իսկությունը դեռևս չի մեկնաբանել։