Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուի տեղափոխությունն ավելի հզոր չդարձրեց Ա Սերիան
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխության մասին:
«Ես չեմ ցանկանում, որ Լա Լիգայի առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվեն այլ առաջնություններ, սակայն մենք չենք կարող համոզել ֆուտբոլիստներին չհեռանալ:
2018 թվականին Լա Լիգայից հեռացավ նաև Ռոնալդուն, սակայն դրանից մենք վնաս չկրեցինք, իսկ Ա Սերիան ավելի հզոր չդարձավ»,- Տեբասի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի տեղափոխության դիմաց «Յուվենտուսը» «Ռեալին» վճարել է 100 միլիոն եվրո: