Ֆրանկֆուրտի ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է սահմանափակումների դեմ ցույցը
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ, ովքեր դեմ էին կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումներին:
Ուցարարները գրավեցին Գյոթեփլացը և Ռատենաուպլացը և չարձագանքեցին հրապարակները ազատելու պահանջներին:
Ոստիկանությունը նշել է, որ ցուցարարներն իրենք չեն պահպանել անհրաժեշտ պահանջները. նրանք չեն կրել պաշտպանիչ դիմակներ և չեն պահպանել սոցիալական հեռավորություն: