Ավստրիան սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսային իրավիճակի պատճառով
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտարարել է, որ երեքշաբթի օրվանից երկրում կսկսվեն լիարժեք սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ըստ նրա՝ լոքդաունը կտևի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ: Դա կլինի նույնը, ինչ գարնանը:
Այսպիսով, երկրում գրեթե բոլոր առևտրական կենտրոնները կփակվեն: Առօրյա անհրաժեշտության խանութները, փոստային բաժանմունքները, բանկերը, դեղատները բաց կմնան: Կփակվեն գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման: