Իրանում սկսվել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա
Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա: Այս մասին հայտնում է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով երկրի Բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորին:
Գործակալության տվյալներով՝ պատվաստանյութի փորձարկման համար արդեն մեծ թվով կամավորներ են գրանցվել:
Իրանը նախկինում բազմիցս հայտարարում էր արտասահմանից պատվաստանյութ գնելու պատրաստակամության մասին, հենց որ դրա արդյունավետությունը կհաստատի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Միևնույն ժամանակ, Իրանը նաև իր մշակումներն է իրականացնում այդ ուղղությամբ:
Փետրվարի 19-ից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 749 525-ի, մահացածներինը՝ 41 034-ի: Ներկա պահին առողջացածների թիվը հասել է 552 747-ի: