Կապառոս. Դժվար է ասել՝ որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Պատասխանելով գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի վերաբերյալ հարցին՝ Կապառոսը նշել է, որ ուրախ է, որ իր տրամադրության տակ ունի Ադամյանի պես որակյալ ֆուտբոլիստ:
«Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ»,- նշել է իսպանացի մասնագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մրցակցին՝ Վրաստանի հավաքականին, 65-ամյա մասնագետը նշել է, որ իր գլխավոր հավաքականը կանի ամեն ինչ, որպեսզի չկրկնի նախորդ հանդիպումների սխալները:
«Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք»,- եզրափակել է Կապառոսը:
Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: