«Ալաշկերտը» հաղթեց ընկերական խաղում, «Արարատն» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին
Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը» ոչ ոքի են խաղացել ընկերական խաղում: Գյումրիում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Արարատի» սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչի գոլին գյումրեցիները պատասխանել են Լյովա Մրյանի դիպուկ հարվածով:
Երևանի «Ալաշկերտն» ընկերական խաղում 3:0 հաշվով ուժեղ է գտնվել «Ուրարտու-2»-ից: Դուբլի հեղինակ է դարձել սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը:
Ընկերական խաղեր
«Շիրակ» - «Արարատ»՝ 1։1
Իգոր Ստանոևիչ, 63 - Լյովա Մրյան, 70
«Ալաշկերտ» - «Ուրարտու-2»՝ 3:0
Ալեքսանդր Գլիշիչ, 35, 87, Բրայան Գարսիա, 53
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն