Պուտինը Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմին պարգեւատրել է «Խիզախության համար» շքանշանով
Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին պետական պարգեւներ են շնորհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով քաջության շքանշան է շնորհել ավագ լեյտենանտ Վլադիսլավ Սերգեեւիչ Գրյազինին, մայոր Իշուկ Յուրի Վիկտորովիչին (հետմահու) եւ ավագ լեյտենանտ Ֆեդինա Ռոման Վասիլեւիչին (հետմահու)` մարտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, քաջության եւ անձնազոհության համար»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
Հայաստանում ռուսական ռազմաբազայում ծառայության մեջ գտնվող Մի-24-ը խոցվել էր նոյեմբերի 9-ին մարտական գոտուց դուրս գտնվող հանրապետության օդային տարածքում խոցվել է Զոհվել էր անձնակազմի երկու անդամ, եւս մեկը տարհանվել էր միջին ծանրության վնասվածքներով: