ԱՄՆ Նեւադա նահանգի նահանգապետը վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ Նեւադա նահանգի նահանգապետ Սթիվ Սիսոլակը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է The Associated Press-ը:
66-ամյա Սիսոլակը ԱՄՆ հինգերորդ նահանգապետն է, որն այս տարի վարակվել է կորոնավիրուսով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել COVID-19-ի ախտորոշման մասին Միսուրի, Օկլահոմա, Վիրջինիա, Օհայո նահանգների նահանգապետերի մոտ:
Սիսոլակը լրագրողներին հայտնել է, որ ոչ մի ախտանիշ չունի եւ պրոֆիլակտիկայի համար թեստ էր հանձնել ուրբաթ առավոտյան:
«Ես մի փոքր հոգնած եմ, բայց հոգնածություն եմ զգում դեռ մարտից, երբ մենք սկսեցինք պայքարել COVID-ի դեմ: Կարծում եմ, սա միայն լույս է սփռում այն փաստի վրա, որ կարելի է ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները եւ, միեւնույն է, վարակվել վիրուսով: Ես չգիտեմ, թե որտեղից եմ այն ինձ մոտ, բայց մենք կգնանք կարանտին եւ կանցնենք դրա միջով»,- նշել է նա: