Ալեն Դելոն` հայտնի կնամոլ
Ռոմանտիկ հայացքը, իրոնիկ ժպիտը և ասես հատուկ մեղք գործեու համար ստեղծված դեմքը։ Ահա այն երեք տարրերը, որոնց վրա խարսխված է Ալեն Դելոնի՝ հանրահայտ լովելաս լինելու գաղտնիքը։ Մինչ օրս էլ Դելոնը համարվում է տղամարդու գեղեցկության էտալոնը, իսկ ինքը՝ Դելոնը, խոստովանել է, որ իր հաջողություններով պարտական է առաջին հերթին կանանց հետ ունեցած իր կապերին։
Ալեն Դելոնը մոլի պոլիգամիստ է և մի քանի անգամ ամուսնացած լինելով, նա երբեք հավատարիմ չի մնացել իր կանանց, ընդ որում, նա կարող էր կենակցել ինչպես հայտնի ֆոտոմոդելի, այնպես էլ փողոցային մարմնավաճառի հետ։ Այժմ, երբ ֆրանսիական լեգենդը 70-ն անց է, նա հայտարարում է, որ կանայք անկասկած չարիք են, բայց անհրաժեշտ ու պարտադիր չարիք։
Ալեն Դելոնի գայթակղության գաղտնիքները
Հրեշտակի դեմք և սատանայի հոգի, հիրավի վտանգավոր կոկտեյլ է և Ալենը միշտ դա իմացել է։ Առհասարակ, նրանից երբեք մեծ ջանքեր չեն պահանջվել, որովհետև գրեթե միշտ իրենք էին շտապում նրա գիրկը։ Սա է թերևս Դելոնի գլխավոր գաղտնիքը, իսկ ինքը՝ Դելոնը միա անգամ ասել է. «Ես շատ կուզենայի, որպեսզի ինձ սիրեն այնպես, ինչպես ինքս եմ ինձ սիրում»։