Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 702 դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 702 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 903 253, շաբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սա նոր առավելագույն է համավարակի մեկնարկից ի վեր: Նախորդը` օրական 21983 դեպք, գրանցվել էր ուրբաթ` նոյեմբերի 13-ին:
Բուժվող հիվանդների թիվը հասնել է 444 890-ի: Նրանց գրեթե 30 տոկոսը գտնվում է Մոսկվայում:
Վերականգնված ռուսաստանցիների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 18.626-ով` կազմելով 1.425.529: Երկրում չորրորդ օրն անընդմեջ դուրս է գրվում ավելի քան 18.000 հիվանդ:
Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվն աճել է 391-ով` մեկ օր առաջ 411 դեպքի համեմատ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 32.834 մարդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել միայն համավարակի ավարտից հետո) 1.73 տոկոս է մնացել, վկայում են շտաբի տվյալները: