Այսօր կատարվող ապրումները փոխում են անցյալը
Յուրաքանչյուր ապրում և իրադարձություն գաղտնորեն իր ներսում պարունակում է հետագա զարգացումների հնարավորությունը: Սակայն որպեսզի բացահայտվեն դրանք, անհրաժեշտ է զգալ տվյալ հնարավորության աղոտ գոյությունը, ապրումների անորոշ սահմանները:
Անցյալը չի հանդիսանում ձևավորված և արձանագրված իրադարձությունների սովորական միագումարը: Այն ամենը, ինչ կատարվում է ներկայում, պետք է ներառի իր մեջ անցյալի փորձը, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի ներկան համարել անցյալ կենսափորձի վերակազմավորումը: Ներկան' դա միանգամայն նոր իրադարձություն է, որն անցյալին հաղորդում է նոր գործառնական ուղղություն և նոր դեր: Իր նոր դերում անցյալը նաև կառուցվածքորեն կլինի բացարձակորեն նորովի: Ավելին, այն ոչ միայն կմեկնաբանվի նորովի, այլև միանգամայն նոր կերպով կգործարկվի ներկայի նոր իրադարձություններում' նույնիսկ եթե անհատականությունը չգիտակցի բոլոր այդ փոփոխությունները: Պատկերավոր ասած' այսօր կատարվող ապրումները փոխում են անցյալը: Իսկ դա անցյալի ու ներկայի փոխհարաբերության նոր միջոց է ստեղծում:
ՅՈՒՋԻՆ ՋԵՆԴԼԻՆ