Պետական ապարատն անգործության է մատնված. Նախարարությունների կայքերում վերջին իրադարձությունը, որի մասին իրազեկվել է, եղել է նոյեմբերի 9-ին՝ Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման օրը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատն անգործության է մատնված եւ այդ մասին են փաստում պաշտոնական տեղեկատվական կայքերը։
Նախարարությունների կայքերում մեր «շրջայցի» ընթացքում պարզեցինք, որ վերջին իրադարձությունը, հայտարարությունը, միջոցառումը, որի մասին այդ կայքերը իրազեկել են, եղել է լավագույն դեպքում նոյեմբերի 9-ին՝ Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման օրը։
Իսկ կառավարության կայքում՝ ի մասնավորի էլեկտրոնային կառավարման հարթակում կյանքը կանգ է առել նոյեմբերի 8-ից։ Ամեն շաբաթ հինգշաբթի օրվա կառավարության նիստն էլ չի կայացել եւ դրա մասին փաստող ոչ մի որոշում հրապարակված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: