Ինչպես է ընդդիմությունը արդարացնում իր հանրահավաքների սակավամարդությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«17 կուսակցությունները երեկ հայտարարություն են տարածել, ըստ որի Երևան մտնող ճանապարհները փակ են, և քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված է: Մինչդեռ իրականությունն այն է, որ ոստիկանությունը ընդամենը ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանը մարզերին կապող ավտոմայրուղիների վրա՝ ստուգելով մեքենաների բեռնախցիկները և փնտրելով զինք-զինամթերք:
Ընդդիմությունը նման հայտարարություններն օգտագործում է իր հանրահավաքների սակավամարդությունը պատճառաբանելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: