Իսրայելի հատուկ ծառայություններն Իրանում ոչնչացրել են «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
«Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլա Ահմեդ Աբդուլլան, որին անվանում են նաև Աբու Մուհամմեդ ալ Մասրի, և որը ԱՄՆ-ում կասկածվում է Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, ոչնչացվել է Իրանում 3 ամիս առաջ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակին:
Թերթը, վկայակոչելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններում իր աղբյուրները, ուրբաթ հաղորդել է, որ Իսրայելի հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցները, գործելով ԱՄՆ-ի անունից, խլացուցիչներով ատրճանակով կրակել են Աբդուլլային օգոստոսի 7-ին: Սպանվել է նաև իր դուստրը՝ Միրիամը, որը «Ալ Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադեն Համզայի որդու այրին էր: Համզային վստահված էր տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ ծրագրավորումներն ու կապը:
2019-ի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ բեն Լադեն կրտսերը ոչնչացվել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ԱՄՆ կոնտրահաբեկչական գործողության ընթացքում:
Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, Աբդուլլան Իրանում էր գտնվում 2003-ից, և այդ երկրի մայրաքաղաքում էր բնակվում 2015-ից: