ԱՄՆ-ում հետաձգել են TikTok-ի արգելքը
ԱՄՆ իշխանությունները մինչ նոյեմբերի 27-ը հետաձգել են TikTok-ի աշխատանքի արգելքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ ընկերության դատական ծանուցագրին հղումով:
«Պատասխանողը սույնով ծանուցում է դատարանին, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Միացյալ Նահանգների օտարերկրյա ներդրումների կոմիտեն թույլատրել է 90-օրյա ժամկետի երկարաձգում… լրացուցիչ 15 օրով, այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը դեռ չի կիրառի հավելվածի փաստացի արգելքը: