Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վրաստան մեկնելուց առաջ (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպմանը մեկնելուց առաջ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիա հավաքականի հետ: